Mutabor Märchenstiftung

Fachwissen, Kompetenz, kulturelle Vielfalt

 

 

Ոսկե խնձորը

Land: Armenien
Kategorie: Schwank

Կար-չկար մի թագավոր կար, որը շա՜տ էր սիրում սուտ պատմություններ լսել։ Այդ պատճառով նահրամայեց հայտարարել. «Նա, ով ինձ կարողանա ամենալավ սուտը պատմել, կստանա ոսկեխնձոր»։

Թագավորության բոլոր կողմերից մարդիկ եկան և թագավորին բազում սուտ պատմություններպատմեցին։ Բայց, ավա՜ղ, դրանցից ոչ մեկը նրան դուր չեկավ։ «Սա սուտ պատմություն չէ, սակարող է և ճշմարտություն լինել»,— ասում էր նա ամեն անգամ։

Նույնիսկ նախարարներն ու խորհրդականները փորձեցին իրենց ուժերը՝ պատմելով սրամիտ սուտպատմություններ, բայց նրանք էլ ոսկե խնձորը չստացան։

Եվ ահա մի օր մի ծեր մուրացկան՝ ցնցոտիների մեջ կորած, եկավ պալատ՝ ձեռքին ունենալով միմեծ կարաս։ «Ի՞նչ է ուզածդ»,— հարցրեց թագավորը։

Մուրացկանը խոնարհվեց և ասաց. «Ինձ մի կարաս ոսկի ես պարտք, եկել եմ տանեմ»։ «Մի կարասոսկի՞։ Դա ճիշտ չէ՛, դու ստում ես»,— գոռաց թագավորը։ «Թե որ սուտ եմ ասում, տո՛ւր ինձ ոսկեխնձորը»,— ասաց մուրացկանը։

Թագավորը այլայլվեց և ասաց. «Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում»։ «Թե ճշմարիտ եմ ասում, լցրո՛ւ կարասըոսկով»,— պատասխանեց մուրացկանը։

Այդ ժամանակ թագավորը հասկացավ, որ ծեր մուրացկանը խելքով գերազանցել է իրեն ևճարպկությամբ հիմարացրել։ Թագավորը նրան շնորհեց ոսկե խնձորը, և մուրացկանը ուրախհեռացավ պալատից։

Այդ օրվանից սկսած թագավորը նախընտրում էր լսել ճշմարտությունը և ոչ թե սուտը։

Fassung Djamila Jaenike, nach: L. Surmelian, Armenische Märchen, Frankfurt a. M. 1968, unter dem Titel: Der Lügner, © Mutabor, Übersetzung Tsovinar Avagyan