Արքայազնի երազը
Լինում է, չի լինում՝ մի արքայազն է լինում։ Գիշերներից մեկում այս տղան մի երազ է տեսնում. տեսնում է, թեինչպես են Արևն ու Լուսինը խոնարհվում իր առաջ։ Առավոտյան նա պատմում է երազը ծնողներին։ Հայրըբարկանում է ու գոչում. «Արևը ես եմ, իսկ Լուսինը՝ մայրդ։ Մենք երբեք քո առաջ չենք խոնարհվի»։ Նականչում է պահապաններին և հրամայում որդուն անմիջապես բանտ նետել։ Բայց թագուհին թաքուն որդունդնում է մի սնդուկի մեջ, տալիս է մի պարկ ոսկի ու մի մատանի և սնդուկը բաց թողնում ծովի ալիքների վրա։
Ալիքները սնդուկը տանում-տանում հասցնում են մի օտար թագավորություն։ Այնտեղ մի ձկնորսպատահաբար գտնում է սնդուկն ու տղային։ Ոսկով նա տղայի համար նոր հագուստ ու ուտելիք է առնում ևուղարկում դպրոց։ Անցնում են տարիներ։ Արքայազնը շա՜տ բաներ է սովորում, նույնիսկ սովորում էկենդանիների լեզուն։
Այդ թագավորությունում ապրում էր մի զառամյալ թագավոր։ Մի օր երեք ագռավ նստում են պալատիտանիքին ու սկսում բարձր կռկռալ։ Ինչքան քշում են՝ նրանք նորից հետ են գալիս, նստում նույն տեղը ևկռկռում։ Ճար չկար։ Թագավորը հայտարարում է. «Ով կասի, թե ինչ են կռկռում ագռավները, նրան մի մե՜ծպարգև կտամ»։ Ոչ ոք չէր հասկանում ագռավների լեզուն, բացի արքայազնից։
Նա գնում է պալատ ու ասում.
— Այդ երեք ագռավները ընտանիք են՝ մայրը, հայրը ու ձագը։ Հայրն ու մայրը վիճում են. մայր ագռավը լքելէր ձուն, և հայր ագռավն է մեծացրել ձագին։ Հիմա ուզում են իմանալ, թե ում է պատկանում ձագը։
Ծեր թագավորը խորհում է ու ասում.
— Քանի որ դու այդքան խելացի ես, դո՛ւ դատիր նրանց։
Երիտասարդը պատասխանում է.
— Երեխային միայնակ մեծացնելը դժվարին գործ է, ուստի ձագը պատկանում է հորը։
Հենց ագռավները լսում են սա, թռչում-հեռանում են։ Ծեր թագավորն ասում է.
— Ես ծերացել եմ և զավակ չունեմ։ Դո՛ւ եղիր իմ ժառանգորդը։
Այսպես օտար արքայազնը դառնում է թագավոր։ Նա շա՜տ բարի գործեր է կատարում։ Նա պալատ է բերումիրեն մեծացրած ձկնորսին։ Հետո հրամայում է ամեն օր աղքատների համար ապուր եփել և բաժանել։ Ովգալիս էր ապուր ուտելու, կարող էր վերցնել որքան ցանկանար, միայն թե պիտի անունը գրանցեր։
Այդ նույն ժամանակ նրա ծնողների վիճակը վատացել էր։ Նրանք կորցրել էին իրենց թագավորությունը, աղքատացել ու սոված էին մնացել։ Լսելով աղքատներին կերակրող թագավորի մասին՝ նրանք գալիս են այդթագավորություն։ Ապուր են ուտում, և նրանց անունները նույնպես գրանցվում են ցուցակում։
Թագավորն ամեն օր կարդում էր այդ ցուցակները և հանկարծ մի օր այնտեղ նկատում է իր ծնողներիանունները։ Նա կանչում է պահապաններին ու ասում. «Այս երկուսին ինձ մոտ բերեք»։ Հայրն ու մայրըկանգնում են գահի առաջ ու խոնարհվում, բայց չեն ճանաչում իրենց որդուն։ Թագավորը ցույց է տալիս իրձեռքն ու հարցնում.
— Ճանաչո՞ւմ եք այս մատանին։
Այդժամ նրանք ճանաչում են իրենց որդուն ու սկսում աղիողորմ լաց լինել։ Հայրը ներողություն է խնդրումորդուց, և նրանք հաշտվում են։ Մեծ ուրախությամբ տոնախմբություն են անում և երկար տարիներ երջանիկապրում են պալատում։
Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Fassung Djamila Jaenike, nach: I. Levin, Armenische Märchen, Düsseldorf/Köln 1982, unter dem Titel: Mond und Sonne, © Mutabor, Übersetzung Tsovinar Avagyan