Սիրո ուժը
Ժամանակին մի երիտասարդ կար, որն ուզում էր շուտով ամուսնանալ։ Բայց մի օր Մահը թակեցնրա դուռն ու ասաց. «Դու կմեռնես քո հարսանիքի օրը»։
Երիտասարդը որոշեց փախչել Մահից։ Նա գնաց մինչև Բիլեջան սարը։ Այնտեղ՝ խորհրդավորմշուշի մեջ նստած, մի ծերունի տեսավ։ Ծերունին երկար սպիտակ մորուք ուներ և ձեռքին միգեղեցիկ գավազան կար։
— Ո՞ւր ես գնում, տղա,— հարցրեց նա։
— Մահից եմ փախչում,— պատասխանեց երիտասարդը։
— Դեռ ոչ ոք Մահից չի կարողացել փախնել։ Բայց ես եմ որոշում, թե երբ Մահը քեզ տանի, չէ որ եսեմ ժամանակի տիրակալը։
— Ի՞նչ պիտի անեմ, որ չմահանամ,— հարցրեց երիտասարդը։
— Տեսնո՞ւմ ես այնտեղի սալորենին ու կողքի աղբյուրը։ Խմի՛ր այդ ջինջ ջրից, այն քեզ ուժ ևտոկունություն կտա։
Երիտասարդը շնորհակալություն հայտնեց ու գնաց աղբյուրի մոտ։ Խմեց սառնորակ ջուրը ուճանապարհ ընկավ դեպի տուն։
Ճիշտ հարսանիքի օրն էր, երբ նա տուն հասավ։ Բայց հազիվ էր ներս մտել, երբ Մահը կանգնեցնրա առաջ։
— Հիմա քեզ կտանեմ,— բացականչեց նա։
— Որդուս կյանքը խնայիր, ինձ տար,— գոչեց երիտասարդի մայրը։
Բայց երբ Մահը բռնեց մորը, նա սկսեց օգնություն կանչել։ Այդժամ հայրը մոտեցավ մահվանը ուասաց.
— Կնոջս կյանքը խնայիր, ինձ տար։
Բայց շուտով նա էլ սկսեց օգնություն կանչել։
— Ծնողներիս կյանքը խնայիր։ Ես կգամ քեզ հետ, բայց միայն թե թույլ տուր վերջին անգամհամբուրել հարսնացուիս։
Մահը համաձայնեց։ Միասին գնացին հարսնացուի տուն։ Աղջիկը տեսավ տղային և ամուր գրկեցնրան։ Եվ նրանք այնքան երկար համբուրեցին միմյանց, որ Մահը բարկացավ.
— Հե՜յ, բավական է։ Հիմա պիտի ինձ հետ գնաս։
— Ինձ տար քեզ հետ,— ասաց երիտասարդ կինը,— բայց մինչ այդ ես էլ եմ ուզում վերջին անգամհամբուրել փեսացուիս։
Մինչ Մահը սպասում էր, մտքերի մեջ ընկավ. «Արդյոք ափսոս չէ՞ր այսպիսի մեծ սերը իրարիցբաժանել»։ Եվ նա լուռ ու մունջ հեռացավ այդ տնից։
Իսկ երիտասարդն ու իր հարսնացուն մեծ խանդավառությամբ երեք օր, երեք գիշեր հարսանիքարեցին։
Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ հարսին, մեկը՝ փեսային, մեկն էլ՝ սպիտակամորուս ծերունուն՝այն ժամանակի համար, որը նա մեզ պարգևում է։
Fassung Djamila Jaenike, nach: C. Downing; Armenian Folk-Tales and Fables, London 1972, unter dem Titel: The Power of Love, © Mutabor, Übersetzung Tsovinar Avagyan